Լրահոս
Այսօր Հոկտեմբերի 27-ն է
Օրվա լրահոսը

«էս է էդ ապագան, որի մասին մենք խոսում էինք»․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 27,2025 11:37

«Անընդհատ պիտի ասենք՝ խաղաղությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված փաստ է։ Եվ մենք պետք է նաև հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է։ ՀՀ-ին ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, քանի որ իր Անկախության առաջին օրից Հայաստանը եղել է կոնֆլիկտի մեջ, նույնիսկ անկախությանը նախորդող ժամանակաշրջանում  մենք ապրել ենք կոնֆլիկտային միջավայրում։

Ունենալ խաղաղության պայմաններում համարժեք ընկալում և մտածողության ձևեր, դա պարզ խնդիր չէ, մենք պետք է շատ ուշադիր լինենք այդ խնդիրը լուծելու համար»,- ԱԺ-ում ՀՀ 2026 թվականի բյուջեի  ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև խոսելով 2026-ի խորհրդարանական ընտրությունների մասին՝ ասաց․ «2026-ի ընտրություններն ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի։ ՀՀ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը․ հակառակը ետ գլորելն է կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ։ Տեր կանգնելով խաղաղությանը՝ ժողովուրդը տեր կկանգնի անկախության նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը»։

Հիշեցնելով 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց կարգախոսը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «2021-ին ընտրություններին մենք «Ապագա կա» կարգախոսով մասնակցեցինք։ Այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ, էս է էդ ապագան, որի մասին մենք խոսում էինք»։

Պետական բյուջեի քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031