ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Իջևանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից վերադարձված կալանավորված անձին ենթարկել են անձնական խուզարկության, իսկ նրա հագուստը և իրերը զննել են տեխնիկական միջոցներով։ Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ։
Մասնավորապես՝ կալանավորված անձի մոտ առկա սննդամթերքի տարայում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, և լիցքավորման լար, իսկ նրա հագին եղած կոշիկների ներբաններից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն բուսական զանգված՝ ընդհանուր 27,4 գրամ քաշով, և բյուրեղանման փոշեզանգված՝ 2,3 գրամ քաշով, ինչպես նաև 34 հատ գործարանային արտադրության խաղաթուղթ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


















































