-Պայմանները նպաստավոր են բացահայտման համար ու արդյունքներ կունենանք,- այսօր՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 27-ի գործով նախաքննություն է ընթանում, կարճված մասով նախաքննությունը վերսկսած է հետեւաբար, բացահայտման կարիք կա:
Անդրադառնալով առանցքային վկաների՝ ՀՀ-ում չլինելու հանգամանքին՝ Ջհանգիրյանն ասաց՝ չի կարծում, թե որեւէ վկայի ՀՀ բերելը խնդիր է. «Հիմա այն թվերը չեն, իշխանության բոլոր օղակները շահագրգիռ են, խոչընդոտող մարմիններ ու անձինք չկան: Հուսանք, որ ամեն ինչ կբացահայտվի:
Մեր երկիրը մեծ արհավիրքի ենթարկվեց հոկտեմբերի 27-ին: Ահաբեկիչների այդ խումբը գլխատեց «Միասնություն» դաշինքը, նրա ղեկավարներին, ժողովրդի կողմից հարաբերականորեն ազատ ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությանը: Կատարվեց, ըստ էության, իշխանազավթում, որոշ ժամանակ անց իշխանությունը ռեալ անցավ բոլորովին այլ ուժերի ու մարդկանց ձեռքը եւ այդպես էլ շարունակվեց:
Կարդացեք նաև
Ծանր հարված էր ՀՀ ինքնիշխանությանը, հզորագույն քաղաքական գործիչներ ասպարեզից հեռացվեցին,- Նա ասաց, որ ինչ կա քրեական գործի նյութերի մեջ է, որեւէ տող էջ կամ տեղեկություն այդ նյութերից չի բացակայում, մնում է կարողանան ծանոթանալ հասկանալ ու եզրակացություններ անել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































