Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն չի մասնակցի Երևանում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին

Հոկտեմբեր 27,2025 14:54

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին, տեղի կունենա հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում։ Այս մասին APA-ին հայտնել է Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին։

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք Եվրանեսթ ԽՎ-ի գործունեության կեսն են կազմում, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

«Այս հայտարարությունները նաև չեն աջակցում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Ընդհակառակը, դրանք օգտակար են տարածաշրջանում թշնամանքի շարունակմամբ շահագրգռված ուժերի համար։ Միլի Մեջլիսը բազմիցս բողոքել է դրա դեմ», – նշել է Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը։

Ըստ նրա՝ «Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև կայացած խաղաղության հանդիպումից հետո Եվրախորհրդարանի ոչ կառուցողական հայտարարությունը, որը դրականորեն ընդունվեց ամբողջ աշխարհում, կրկին խաթարեց ադրբեջանական պատվիրակության վստահությունը Եվրանեսթի ԽՎ-ի շրջանակներում այս կազմակերպության հետ համագործակցության առավելությունների նկատմամբ։

Այս պատճառներով մենք չենք մասնակցի Երևանում կայանալիք լիագումար նիստին։ Մենք նաև մեր առարկությունները փոխանցել ենք կազմակերպության ղեկավարությանը»։

Միրկիշիլին ընդգծել է. «Ցանկանում եմ նշել, որ այս որոշումը կապված չէ այն փաստի հետ, որ միջոցառումը անցկացվում է Հայաստանում։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ ապահովված է, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031