Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ն մտադիր է ՀԷՑ-ն անաղմուկ զրկե՞լ լիցենզիայից

Հոկտեմբեր 27,2025 15:09

MakaryanNews. ՀԾԿՀ-ն մտադիր է մինչև նոյեմբերի 18-ը ՀԷՑ-ն անաղմուկ զրկել լիցենզիայից

Ռոմանոս Պետրոսյանին իբրև թե միանձնյա, «սեփական կամքով» ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակած ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մտադիր է ՀԷՑ-ին անաղմուկ զրկել լիցենզիայից:

Նոյեմբերի 18-ին լրանում է ՀԷՑ-ի դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարուցած վարույթի ժամկետը, որից հետո ՀԾԿՀ-ն պետք է որոշում կայացնի, թե ինչպես է վարվելու ՀԷՑ-ի հետ, արդյոք զրկելո՞ւ է լիցենզիայից, թե՞ այլ լուծում է տալու:

Եվ հիմա, MakaryanNews-ի տեղեկություններով, ՀԾԿՀ-ում մտադիր են մինչև նոյեմբերի 18-ը (10-14-ն ընկած հատվածում) որևէ փոքր դահլիճում կազմակերպեն ՀԷՑ-ին վերաբերող հարցի քննարկումը, և, դահլիճային պայմանները պատրվակ բերելով, արգելեն լրագրողների և այլ շահագրգիռ անձանց մուտքը նիստին, որպեսզի վերջնական և անխոչընդոտ զավթեն ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից: Ի դեպ, Մեսրոպ Մեսրոպյանն ավելի վաղ ինձ հետ զրույցում չէր բացառել, որ վարույթի ժամկետի ավարտին հնարավոր է զրկեն ՀԷՑ-ին լիցենզիայից:

Հիշեցնենք, ՀԾԿՀ-ն նախկինում տեղակայված էր Սարյանի փոստի շենքում, սակայն շենքը օտարելուց հետո տեղափոխվել է Պլանի գլուխ` Մյասնիկյան 5/1 հասցե, որտեղ դահլիճը այս օրերին վերանորոգում են: Մեզ հասած տեղեկություններով` հատուկ ձգձգում են նորոգման աշխատանքները, որ մինչև ՀԷՑ վարույթի քննությունը «չհասցնեն» ավարտել և այդ պատրվակով նիստը անցկացնեն որևէ այլ` չափերով ավելի փոքր և լրագրողների համար անհարմար դահլիճում:

Տեղեկության վերաբերյալ մենք կփորձենք վաղը մեկնաբանություն ստանալ հենց ՀԾԿՀ-ից, թե արդյոք մտադի՞ր են ՀԷՑ-ի դեմ հարուցված վարույթը քննող նիստն անցկացնել առանց լրագրողների մասնակցության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031