Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, որը երկու անգամ վարչական դատարանում ապացուցել է, որ «կարմիր գծերի» թանկացումը ոչ իրավաչափ է, այսօր վերաքննիչ վարչական դատարան է ներկայացրել միջնորդություն՝ Երևանի ավագանու կողմից ներկայացված բողոքով իրականացվող վարույթը կարճելու մասին:
🔷Մեր պնդմամբ՝ իշխանությունները բաց են թողել բողոքարկման օրինական ժամկետը, քանի որ դեռ վաղուց տեղեկացված էին այն հանգամանքի մասին, որ իրենց կողմից ներկայացված լիազորագիրը Երևանի քաղաքապետի անունից անթույլատրելի է։
🔷Այնուամենայնիվ՝ նրանք դիտավորյալ շարունակել են գործել նույն կերպ՝ չարաշահելով իրենց իրավունքները և ձգձգելով վարույթի ընթացքը՝ նպատակ ունենալով իրավական ձևով հասնել այն կետի, երբ հնարավոր կլինի գործը ներկայացնել օրենքով թույլատրելի ամենաուշ ժամկետում, որպեսզի գործընթացը տևի որքան հնարավոր է երկար։
Կարդացեք նաև
🔷Այսպիսով՝ ակնհայտ է, որ բողոքարկման ժամկետը բաց է թողնված, իսկ առանց բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության դիմելը օրենքի բացահայտ խախտում է։ Հետևաբար, մեր դիրքորոշմամբ, վարույթը ենթակա է կարճման։
🔷Սա օրենքի և արդարության կոպիտ խախտում է, որը միտված է խոչընդոտելու երևանցու հաղթական վճռի օրենքի ուժ ստանալուն։
🔷Այդ վճռի արդյունքում մեր քաղաքացիներին պետք է վերադարձվի իրենցից գողացված 1,4 միլիարդ դրամը։
🔷Մենք պայքարելու ենք մինչև վերջ, որպեսզի արդարությունը վերականգնվի և Երևանի յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ օրենքը գործում է բոլորի համար՝ ի օգուտ մեր քաղաքացիների և ի վնաս անգրագետ և ագահ չինովնիկների:


















































