Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է. ՆԳՆ-ն՝ բեռնատարների վարորդների ցույցերի մասին

Հոկտեմբեր 27,2025 21:16

Բեռնատարների վարորդները շարունակում են բողոքի ակցիաները, ինչի ընթացքում մասնակիցների կողմից հնչում են որոշակի գործողությունների վերաբերյալ կոչեր, որոնք ոչ միայն չեն նպաստում հարցի լուծմանը, այլ կարող են տնտեսական վնասներ ու անհարմարություններ պատճառել նաև մեր այլ քաղաքացիներին։

Անկախ բողոքի ակցիաներից՝ հարցը մշտապես եղել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտարարվել էր` ՀՀ կառավարությունն արդեն իսկ բանակցություններ է սկսել ՌԴ գործընկերների հետ, հարցը քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստում։ Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։ Նշվել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավականակտի նախագիծ։

ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում հարգել այլոց իրավունքները, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են տնտեսական վնասներ և անհարմարություններ ստեղծել քաղաքացիների համար։

ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031