Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Քոչարյանի շտաբի պետի տեղակալն ասաց, որ պետք է հեռանամ, որովհետև օգնում եմ Դեմիրճյանին․ պաշտպան Աշոտ Սարգսյան. «Ա1+»

Հոկտեմբեր 27,2025 21:37

«Հոկտեմբերի 27-ի գործով ինձ ընդամենը մեկ անգամ են հրավիրել ԱԱԾ»,- Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցի առիթով «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Դեմիրճյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը՝ անդրադառնալով կազմակերպիչների մասով անջատված գործի վերաբացմանը։

Աշոտ Սարգսյանը, այնքան էլ գոհ չէ նոր քննության ընթացքից։ Ասում է՝ տպավորություն ունի, որ չկա պատշաճ վերահսկողություն։

«Եթե քննություն անեն, կհասկանան, թե ԱԺ-ում զենքերը որտեղ կարող էին լինել։ Գտեք, թե ով է ցուցմունք տվել, թե ով հոկտեմբերի 20-ից մինչև 30-ը չէր կարող լինել ԱԺ-ում, կամ՝ Նաիրի Հունանյանի ձեռքի կարմիր թղթապանակն ինչպես հայտնվեց ԱԺ նիստերի դահլիճի հանգստյան սենյակում։ Եվ ոչ թե վերևից սկսեք, այլ՝ մանրուքներից, կամ վերլուծելով ամեն մանրուք՝ հասեք պատասխանին»,- ասում է Աշոտ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031