Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Սրանք խոսուն փաստեր են համակարգի խայտառակ վիճակի մասին: Մի օր էլ նիստից դատավոր կառևանգեն կամ դատախազին «ռազբոյ» կանեն. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 27,2025 23:05

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Վանաձորի դատարանի շենքում՝ դատական նիստի ժամանակ, մեղադրյալին դանակահարել են: Սրանից մի ամիս առաջ էլ տնային կալանքի մեջ գտնվողին էին խփել: Տեղյակ չեմ, թե ինչ պայմաններում և ինչ պատճառով է նման դեպքեր արձանագրվել, սակայն սրանք խոսուն փաստեր են համակարգի խայտառակ վիճակի և լիակատար բարդակի մասին:

Իսկ օրինակ Սրբազան պայքարի գործով դատավարությանը ոչ միայն ձայնամեկուսացում ապահովող հաստ ապակի է, մի բան էլ դատական կարգադրիչները խոչընդոտներ են հարուցում ապակուց այն կողմ հաղորդակցվելու համար:

Քաղաքական գործերով ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, անհարկի խնդիրներ հարուցում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է՝ ով և ինչ ուզում է՝ անում է:
Մի օր էլ նիստից դատավոր կառևանգեն կամ դատախազին «ռազբոյ» կանեն: Սրանց օրոք ամեն ինչ սպասելի է:

Սա է համակարգի իրական դեմքը, որովհետև իրենց ողջ ռեսուրսը ընդդիմախոս, հոգևորական վարկաբեկելու, բռնելու և նստեցնելու վրա է կենտրոնացված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031