Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Փառենին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան

Հոկտեմբեր 27,2025 23:57 Share

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ՏԵՐ ՓԱՌԵՆ ՔԱՀԱՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՓՈՐՁԸ ՁԱԽՈՂՎԵՑ

2025թ․ հոկտեմբերի 26-ին ոստիկանները փորձում էին Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկել, երբ քահանան առավոտյան վաղ գնում էր Սաղմոսավանք Սուրբ և Անմահ Պատարագ մատուցելու: Առաջին անգամ, փորձ կատարեցին բերման ենթարկել Աշտարակ քաղաքում, Թեմի առաջնորդարանի շենքի դիմաց, սակայն երբ տեսան որ ուղեկցող մարդիկ կային, հեռացան:
Երկրորդ անգամ, դեպի Սաղմոսավանք ճանապարհին, երբ փորձում էին ճանապարհին մեքենայից քահանային հարկադրաբար բերման ենթարկել, Տեր Փառենը զանգահարել է ինձ և բարձրախոսի վրա միացված խոսել ենք:

Ձայնագրության մեջ իմ, Տեր Փառենի և ոստիկանների խոսակցությունն է:

Տեր Փառենը ոստիկանին ասում էր՝ «ես գնում եմ Քրիստոսի մարմինն ու արյունը բաշխեմ իմ հավատացյալ ժողովրդին ցավդ տանեմ»:

Ոստիկանների անզիջում կեցվածքը՝ «100 տոկոս գնալու ենք», «էդ անվիճելի է» պնդումները վերացան Տեր Փառենի համառության շնորհիվ և երբ ոստիկանները համոզվեցին, որ Տեր Փառենը գնում է Սաղմոսավանք, այլ ոչ թե՝ Հովհաննավանք:

Շատ ամոթալի օրեր ենք ապրում:

Առիթից օգտվելով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արագածոտնի մեր բոլոր քահանաներին այս դժվար պայմաններում իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031