Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանութիւնը, կորցնելով բարոյական կշիռը, վերածւում է վտանգաւոր աղանդի՝ որտեղ առաջնորդի խօսքը դառնում է օրէնք, իսկ ճշմարտութիւնը՝ նրա մտագարութիւնը. «Ալիք»

Հոկտեմբեր 28,2025 11:18

Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 18-րդ յօդւածը յստակ սահմանում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպէս ազգային եկեղեցի, ունի բացառիկ առաքելութիւն հայ ժողովրդի հոգեւոր կեանքի եւ ազգային ինքնութեան պահպանման գործում, իսկ պետութիւնը ճանաչում եւ յարգում է նրա անկախութիւնը։ Երբ երկրի վարչապետի աթոռն զբաղեցնող անձը յայտարարում է, թէ պատրաստւում է «ազատագրել եկեղեցին», նա փաստօրէն բարձրաձայնում է, որ պատրաստւում է խախտել Սահմանադրութիւնը՝ միջամտելով անկախ կրօնական կառոյցի ներքին գործերին։ Դա իրաւաբանօրէն հաւասարազօր է իշխանութեան իւրացմանը՝ ակնյայտ սահմանադրական յանցագործութիւն, որը հակասում է իրաւական պետութեան սկզբունքներին։

Այս վտանգաւոր քաղաքական գիծը միտւած է ոչ միայն Եկեղեցու դերի եւ հեղինակութեան ոչնչացմանը, այլեւ ժողովրդի ջլատմանն ու բարոյալքմանը։ Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ազգային միասնութեան հիմքը: Երբ մենք պետութիւն չունէինք՝ այն կատարել է մեր պետութեան դերը, երբ բանակ չունէինք՝ այն եղել է մեր պաշտպան վահանն ու հատու սուրը։ Եկեղեցու դէմ ուղղւած այս պայքարը, հետեւաբար, ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Եկեղեցու սպասաւորների, այլեւ մեր ազգային-հոգեւոր էութեան եւ գոյութեան դէմ պատերազմ է։ Դրանով փորձ է արւում ոչնչացնել այն կապը, որ դարերով միաւորել է հայ ժողովրդին՝ իր հաւատքի եւ իր արժէքային համակարգի շուրջ։ Սա դասական օրինակ է այն բանի, թէ ինչպէս քաղաքական իշխանութիւնը, կորցնելով իր բարոյական կշիռը, վերածւում է վտանգաւոր աղանդի՝ որտեղ առաջնորդի խօսքը դառնում է օրէնք, իսկ ճշմարտութիւնը՝ նրա մտագարութիւնը։

Այսօր Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենամեծ վտանգը արտաքին թշնամին չէ, այլ ներքին՝ ազգային, հոգեւոր եւ բարոյական քայքայումը։ Երբ հակազգային քաղաքական իշխանութիւնը փորձում է խեղել ժողովրդի իրական հաւատքը եւ բարոյական արժեհամակարգը, այն փոխարինելով կեղծ՝ սատանայածին գաղափարախօսութեամբ, իսկ եկեղեցին ենթարկել իր քաղաքական կամքին, սկսւում է այն, ինչ Սուրբ Գիրքը կոչում է «նեռի ժամանակներ»։ Բայց մեր պատմութիւնը վկայում է՝ երբ իշխանութիւնը պատերազմ է յայտարարել Եկեղեցուն, պարտւել է ոչ թէ Եկեղեցին, այլ ինքը՝ իշխանութիւնը։ Որովհետեւ Հայ Առաքելական Եկեղեցին չի պատկանում աշխարհիկ որեւէ իշխանութեանը. այն Աստծունն է եւ ժողովրդինը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ալիք» օրաթերթում:

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031