Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն աջակցում է Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը

Հոկտեմբեր 28,2025 11:51

Ucom-ը հանդես է գալիս որպես տեխնոլոգիական գործընկեր՝ Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան ՀԿ-ի կողմից հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Երևանում անցկացվող «Կառավարում, ռիսկեր և համապատասխանություն արհեստական բանականության և թվային ակտիվների դարում» խորագրով տարեկան միջազգային կոնֆերանսում։

Կոնֆերանսը համախմբում է ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, համապատասխանության և տեղեկատվական անվտանգության ոլորտների ավելի քան 150 մասնագետների և փորձագետների՝ ԱՄԷ-ից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սլովենիայից և այլ երկրներից։

Միջոցառման ընթացքում Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդես կգա ելույթով՝ «Կապից դեպի պատասխանատվություն. հեռահաղորդակցությունը ԱԲ դարաշրջանում» թեմայով՝ ներկայացնելով իր տեսլականը արհեստական բանականության դարաշրջանում հեռահաղորդակցության զարգացումների վերաբերյալ։

«Արհեստական բանականության դարաշրջանը մեզ պարտադրում է վերաիմաստավորել կապի նշանակությունը։ Այսօր կապը միայն տեխնոլոգիա չէ, այլ՝ վստահության, տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության համար պատասխանատվություն։ Ucom-ը հավատարիմ է իր առաքելությանը՝ ձևավորելու անվտանգ, առաջադեմ և մարդակենտրոն թվային միջավայր իր բաժանորդների համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«ՆԱԻ-Հայաստանի 2025թ․ կոնֆերանսի նպատակն է խթանել կորպորատիվ կառավարման լավագույն փորձը՝  արհեստական բանականության ու թվային ակտիվների դարաշրջանում։ Վերջինս իհարկե բիզնեսին ապահովում է լայն հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ առաջ է բերում նոր ռիսկեր։ Այստեղ կարևոր է կառավարման ու հսկողական գործառույթների արդյունավետ համագործակցությունը։ Ուստի և կոնֆերանսի նպատակն է ձևավորել հարթակ, որտեղ կոնֆերանսի մասնակիցները կկարողանան ծանոթանալ հայաստանյան և արտասահմանից հրավիրված մասնագետների փորձին, փոխանակել մտքեր ու գտնել հաջողության ճանապարհին իրենց բիզնես միջավայրի համար առավել արժեքավոր ու կիրառելի լուծումներ։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին մեզ ու այդպիսով նաև մեր նպատակներին աջակցելու համար», – նշել է «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ-ի նախագահ Արա Չալաբյանը:

Տարեկան այս հարթակը նպատակ ունի խթանել գիտելիքների փոխանակումը, աջակցել կառավարման և ռիսկերի կառավարման մշակույթի զարգացմանը, ինչպես նաև բացահայտել նոր հնարավորություններ՝ բիզնեսի թվային փոխակերպման, արհեստական բանականության կիրառության և կիբեռանվտանգության ոլորտներում։

Ucom-ն արդեն երկրորդ տարին է, ինչ՝ որպես գործընկեր աջակցում է կոնֆերանսին, նպաստելով Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031