Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 28,2025 11:59

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ:

Ավելի լավ չէ՞ր լինի, եթե նորակոչիկն իմանար, որ 2 տարի ծառայություն անցնելուց հետո երաշխավորվում է իր անվճար կրթությունը, բուհ նոր ընդունվողների համար քվոտաներ սահմանվեր, ծառայության յուրաքանչյուր տարին աշխատանքային ստաժով կրկնակի համարվեր, պետական ծառայության մրցույթներով տեղեր սահմանվեր, մասնավոր հատվածում քվոտաներ մտցվեր, առողջապահական ծառայություններում արտոնություններ սահմանվեր: Եվ այսպես շարունակ:

Սա ավելի մեծ հնարավորություն է շատ ընտանիքների համար երկարաժամկետ կտրվածքով, քան 6 ամսով ծառայությունը կրճատես, զորքերում հազար խնդիր ավելացնես, իսկ թե այդ ծառայության ավարտից հետո ինչ կլինի երիտասարդի հետ` թողնես բախտի քմահաճույքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031