Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմարդյունաբերության մեջ արհեստական բանականության ներգրավման իմաստով ի՞նչ եք նախատեսում, որ հետ չընկնենք»

Հոկտեմբեր 28,2025 12:03

«Քանի որ մենք այն ոլորտների մասին ենք խոսում, որոնք գերկարեւոր են մեր երկրի համար, մեր անվտանգության համար, հետաքրքիր է հասկանալ՝ նախարարության ծրագրերում արհեստական բանականության ներգրավման իմաստով ի՞նչ ենք նախատեսում, որպեսզի հետ չընկնենք։ Օրինակ՝ նույն ռազմարդյունաբերության մեջ, եթե չկիրառենք արհեստական բանականության տարրեր, կարող է այլեւս չլինի ժամանակին համահունչ։ Ինչ-որ ծրագրեր ունե՞նք, նախատեսո՞ւմ ենք այդ աշխատանքները»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Հայրապետյանն ասաց, որ ԲՏԱ նախարարությունն ամիսներ առաջ հայտարարել է արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի ստեղծման մասին, որը վիրտուալ հարթակ է եւ նպատակ ունի խրախուսել արհեստական բանականության ոլորտում հետազոտողներին եւ ստարտափներին, ինչպես նաեւ գիտահետազոտական ինստիտուտներին ու բուհերին։

«Այս պահին, տարբեր հաշվարկներով, շուրջ 55 հազար ինժեներ-ծրագրավորողներ ներգրավված են տեխնոլոգիական ոլորտում, եւ մեր նպատակն է տարատեսակ մեխանիզմների միջոցով խրախուսել, որ հնարավորինս մեծանա հենց արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող կամ ԱԲ նորարարությամբ զբաղվող ինժեներների ու ծրագրավորողների քանակը»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մխիթար Հայրապետությանը նաեւ նշեց, որ համագործակցում են միջազգային ընկերությունների հետ, արդեն իսկ մշակվել է դիմելու կարգը։ «Առաջիկայում մենք այն կշրջանառենք, թե ինչպես պետք է արհեստական բանականության ստարտափները եւ գիտահետազոտական հաստատությունները դիմեն եւ օգտվեն։ Մենք մի շարք գործիքներ ենք պատրաստվում տրամադրել՝ հաշվողական ռեսուրսներից մինչեւ նրանց պրոդուկտների առաջխաղացում։ Չեմ ուզում կոնկրետ թվեր նշել, սակայն առաջիկայում, երբ կառավարության որոշումը լինի, խոսքը մեծ ծավալի ներդրման մասին է հենց վիրտուալ ինստիտուտի միջոցով՝ այս ոլորտի զարգացման համար»,- հավելեց նա։

Մխիթար Հայրապետյանն ասաց նաեւ, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել արհեստական բանականության տվյալային խոշոր կենտրոն։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031