Aravot.am-ի տեղեկություններով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվելու «Սեւան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը։ Վերջինս ոլորտի հնաբնակներից է, ունի փորձ ու ոլորտում վստահ են, որ նա կկարողանա կարգավորել «Արթիկ» ՔԿՀ-ում ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին այնտեղ դատապարտյալները անհնազանդության բողոքի ցույց էին դիմել։ Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ միջադեպը հարթվել է, ու ՔԿՀ-ում բնականոն աշխատանքը շարունակվում է։
Երեկ տեղեկացրել էինք, որ «Արթիկ» ՔԿՀ-ի պետն ազատվել է աշխատանքից։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Արտակ Ղազարյանի լուսանկարը քրեակատարողական ծառայության կայքից


















































