Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 28-ի և 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 30-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան՝ 25մ/վ, հոկտեմբերի 29-ի առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 25.8°C (2023թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա – 3.6°C (1965թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 10.2°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































