Նորքում իր առանձնատան մասին հարցը Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին հունից հանեց։ Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել էին՝ ե՞րբ է այն կառուցել։
«Հարգելիներս, ախր ի՞նչ կապ ունի․․․ հայտարարագիրը լրացրած է, խնդրում եմ բացեք՝ հայտարարագիրը նայեք»,- ասաց նա: Հետո որոշեց մանրամասնել, որ 2019 թվականին է հողը ձեռք բերել եւ շինարարությունը սկսել՝ «երբ պաշտոնի նշանակված չեմ եղել, աշխատել եմ»։ Իսկ աշխատել է ամբիոնի վարիչ, դասախոսել է։ Լրագրողների զարմանքին՝ դասախոսն այդքան աշխատավա՞րձ է ստանում, պատասխանեց․ «Կներեք, հարգելիներս, հայտարարագիրը լրացված է, բացեք եւ կարդացեք»։
Հարց հնչեց նաեւ հայտնի ծեծի թեմայի մասին։ Նա պատասխանեց, որ այդ միջադեպի վերաբերյալ մանրամասն հարցազրույց եւ բացատրություններ արդեն տվել է։ Ասաց՝ հրավիրվել է հարցաքննության, իսկ մանրամասներ չի կարող հայտնել։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































