Մի քանի տարի առաջ, երբ ես դուրս եկա ՍԴՀԿ-ից, մինչեւ իմ դուրս գալը սփյուռքում գտնվող ու Հայաստանի «մասնաճյուղին» կարգադրություններ անող Կենտրոնական վարչությունը Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ ելքեր էր փնտրում ինձնից ու Հայաստանում գործող ընկերներից ազատվելու համար, որովհետեւ մենք ցույց էինք տվել մեր անհամաձայնությունը իրենց նիկոլական օրակարգին ու գումարած դրան ես հրապարակային ձեւով հայտարարել էի, որ ես ու մյուս ընկերները Հայաստանում չենք կիսում համբիկների տեսակետը։
Ու իրենք տարատեսակ կարգադրություններ էին բաց թողնում, տարատեսակ շանտաժներ էին անում, էդ ընթացքում իրենք վճարում էին(եւ վճարում են) գրասենյակի տարածքի վարձը, դադարեցին վարձը տալ (գործունեության բոլոր ծախսերը բացի վարձից մենք հոգացել ենք մեր գրպանից, սկսած միջոցառումներից, վերջացրած նախաձեռնություններ)… ու սա նրա համար, որ իբրեւ թե դեմոկրատական կոչվող կառույցում ես համարձակվել էի հրապարակային քննադատել իրենց։
Իսկ էսօր այդ նույն կառույցի անդամների մեջ ես տեսնում եմ մարդկանց, որոնք իրենց ֆեյսբուքյան էջերում, լրատվականներում հարձակում են կատարում Էջմիածնի վրա փակ ու բաց տեքստերով, հայտարարում, որ կարգալույծ արված նախկին Տեր Արամն իրենց հոգեւորականն է եւ նա ազատ խոսք է արտահայտել եւ այլն։
Նկատելի է, չէ՞ ,երկդիմիություն։
Բայց բացի երկդիմիությունից էստեղ կա նաեւ մեկ այլ հարց`
-ՍԴՀԿ կենտորանական վարչության (որը գործում է սփյուռքում ու երազում է Հայաստանի կառույցը մշտական կախվածության մեջ պահել ճղճիմ դրամական միջոցներով) որոշումներ կայացնող մի քանի անձիք սպասարկում են Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը, նրանք քաղաքականապես տհաս են ու ունակ չեն կշռադատել, քաղաքականապես զրո են, չունեն անցած որեւէ քաղաքական ճանապարհ, չեն բնակվում Հայաստանում, չեն պատրաստվում բնակվել Հայաստանում, իրականության մեջ նրանց համար մեկ է Հայաստանի ապագան, եւ վստահորեն կարելի է պնդել, որ ատում են Հայաստանն ու հայաստանցուն։
Կարդացեք նաև
Սա ազատ խոսք է, միգուցե այն հետագայում համեմվի արխիվային նյութերով։
Եթե ձեր համար Ստեփան Ասատրյանը կարգալույծ չի, ապա վաղվանից կսկսեմ գործել ՍԴՀԿ անունից։
Պարոնայք ԿՎ-ականներ դուք ինքներդ բացեցիք պանդորայի արկղը։
Բազմաթիվ տարիներ սփյուռքում գործող կենտրոնական վարչությունը կուսակցական իշխանությունը պահել են ի հաշիվ ազատ խոսքի բռնաճնշման, շանտաժի, վտարումների եւ մեկուսացումների։
Հնչակյան գաղափարի նվիրյալները պետք է գործի անցնեն ու ազատվեն այդ զառամյալ սպասարկուներից։
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան ավանդական կուսակցությունը պետք է ազատագրել գործող հայատյաց կենտրոնական վարչության տարրերից եւ այն վերադարձնել ժողովրդին(ոնց սիրում է ասել իրենց կուռքը)։
Հնչակյան գաղափարակիր, ՍԴՀԿ Հայաստանի վարչության նախկին ատենադպիր Ռադիկ Կարապետյան


















































