Լրահոս
Օրվա լրահոսը

«Կադրերը տեսել եմ, այո․․․ եւ այդքանը»․ Դավիթ Խուդաթյանը չմեկնաբանեց Հովհաննավանքում ՊՊԾ աշխատակիցների պահվածքը

Հոկտեմբեր 28,2025 14:10

«Պահպանություն իրականացնող ուժային կառույցների գործողությունները չեմ մեկնաբանում։ Կադրերը տեսել եմ, այո․․․ եւ այդքանը»,-սա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի պատասխանն է լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Հովհաննավանքում ՊՊԾ աշխատակիցները քաղաքացու բերանը փակեցին եւ ուժով նրան դուրս հանեցին եկեղեցուց։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ հայաստանյան իշխանությունն իրեն ժողովրդավար է հռչակել՝ արդյոք սա նկատի ունեն, Դավիթ Խուդաթյանը արձագանքեց․ «Ժողովրդավարական իշխանության ներկայացուցիչը ձեզ ասում է, որ ինքը չի կարող մեկնաբանել պահպանություն իրականացնող կառույցի գործողությունները»։

Դավիթ Խուդաթյանը Հովհաննավանքում չի եղել, Վաղարշապատում, Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին է մասնակցել։ Պնդում է՝ վաղ-նախընտրական քարոզարշավ չեն սկսել, մեկ օր առաջ եղած եւ աղմուկ հանած միջոցառումը ամենամյա է, դրան մասնակցել են նաեւ գյուղից այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, միջոցառումը կազմակերպող բարերարը դա անում է ավանդաբար, այդ միջոցառման ժամանակ քաղաքական կոչեր, ընտրություններին վերաբերվող հարցեր չեն քննարկվել։ Առհասարակ, նա պնդեց, որ Վաղարշապատում իրենց բոլոր գործողությունները օրենքից են բխում։

«Դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերող ինֆորմացիայի ստացումը եւ հրապարակումը՝ լինի այդ մարդը հոգեւորական, ուժային կառույցի ներկայացուցիչ, ՀՀ-ում բիզնեսով զբաղվող մարդ, թե գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած քաղաքացի»,- ասաց Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով համացանցում տարածված՝ Մայր Աթոռի դիվանապետին վերագրվող անձնական բնույթի տեսանյութին վերաբերող հարցին։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՔՊ-ականներից շատերն են դատապարտել դա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031