Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում՝առաջիկայում այլ փաստական հանգամանքներ հայտնվեն համացանցում ու դառնան հանրության քննության առարկա. ՔՊ-ական

Հոկտեմբեր 28,2025 14:50

Բավականին վրդովեցնող նյութ էր, այդ աստիճան տարածումը սոցիալական ցանցերում անընդունելի պետք է համարել: Խոսքը վերաբերում է անձնական կյանքի պաշտպանությանը,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով արքեպիսկոպոսներից մեկին վերագրվող տեսանյութին՝ մեկնաբանեց ԱԺ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

-Ինչ եղանակով, երբ հայտնվեց այդ նյութը ու ինչ եղանակով տարածվեց՝ իրավապահ համակարգի գործունեության մաս պետք է կազմի: Հաշվի առնելով հասարակության մեջ կանանց թիրախավորման դեպքերը՝ շատ ավելի վտանգավոր կարող է դիտարկվել այս երեւույթը: Զարմանում էի՝ կանայք են նաեւ տարածում այդ նյութը,- ասաց Վարդանյանը:

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ չբացառեց, որ առաջիկայում նոր տեղեկություններ կարող են տարբեր աղբյուրներից հայտնել համացանցում.

-Տարիներ շարունակ բազմաթիվ պատմություններ կան հոգեւորականների կենցաղի ու անձնական կյանք ունենալու վերաբերյալ: Հասել ենք մի փուլ, որ հենց եկեղեցու ներսում գտնվող հոգեւորականներն էլ են սկսել խոսել ու տարբեր պատմություններ պատմել: Գոյություն ունեցող երեւույթների մասին չի բացառվում, որ առաջիկայում այլ փաստական հանգամանքներ հայտնվեն տարբեր մարդկանց մոտ եղած համացանցում ու դառնան հանրության քննության առարկա: Ես խորը վիշտ կունենամ, եթե նման տեսանյութեր էլի տարածվեն հոգեւորականների մասին,- հավելեց Հովհաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031