Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը իշխանության կողմից Վաղարշապատում ընթացող բյուջետային ծրագրերի առաջ բերումը վարչական ռեսուրսի կիրառում չի համարում

Հոկտեմբեր 28,2025 15:27

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, ընտրություններին գնում է բացարձակ մեծամասնության քվեն ստանալու՝ 50+1 տոկոս ձայներ ապահովելու ուղղությամբ եւ մեզ համար  «Գյումրի 2» Վաղարշապատում բացառվում է, եթե նկատի ունեն՝ ընտրությունները փաստացի պարտվելով՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ տեղ զբաղեցնելով, ձայներն իրար գումարելով Գյումրիում իշխանություն ստանալը եւ հետո այդ իշխանության գլխին այպիսի փորձանք բերելը, ինչպիսին Գյումրիի քաղաքապետը բերեց Գյումրիի գլխին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ խոսելով Վաղարշապատում կայանալիք ընտրությունների մասին։

Նա նկատեց՝ Վաղարշապատում եւ Խոյում ՔՊ-թիմը մշտապես հաղթել է եւ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։ Հիշեց, որ 2018-ին, նա այդ տարածքում ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայներն էր ստացել եւ հեգնեց՝ ի տարբերություն ընդդիմության թեկնածուների, որոնք 2018-ին էլ, 2012-ին էլ ասում էին՝ «հաղթելու ենք» եւ պարտվեցին։

«Ընդդիմությունը Վաղարշապատի ընտրությունները պարտվելու օլիմպիական չեմպիոն է»,- կարծում է Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, ընդդիմությանը այս ընտրություններում օլիմպիական հնգակի չեմպիոն դառնալու հնարավորություն են տալու։

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու մտադրությունն արդյոք ընդդիմադիր համայնքապետերին չեզոքացնելու քայլ չէ՝ հարցին էլ Դավիթ Խուդաթյանը պատասխանեց՝ ոչ, կար հարուցված քրեական գործ, որով որոշում է կայացվել, բայց գործի մանրամասներին ինքը տեղյակ չէ․ «Ոչ, սա քաղաքական հետապնդում չի եւ սրա մասին առնվազն փաստեր կան»։

Նա իշխանության կողմից Վաղարշապատում ընթացող բյուջետային ծրագրերի առաջ բերումն էլ վարչական ռեսուրսի կիրառում չի համարում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031