Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ դասախոսին թաքուն նկարողը ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանի դուստրն է

Հոկտեմբեր 28,2025 15:35

Aravot.am-ը ԵՊՀ-ից ազատված դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ի վերջո ո՞վ էր այն իշխանական պատգամավորը, որին դուր չէր եկել իր դասախոսության ժամանակ բերված օրինակը:

Պարզվեց՝ խոսքը ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի (լուսանկարում) մասին է, նրա դուստրն է թաքուն նկարել դասախոսին եւ փոխանցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին:

«Երեսփոխանուհու դուստրը դասախոսությունը լսելու եւ հասկանալու փոխարեն՝ անթույլատրելի արարք է կատարել՝ ինձ նկարել է: Ես իրեն չեմ թույլատրել, ինքը պապարացի չի, իմ ուսանողուհին է: Նա պարտավոր էր ինձ ասել՝ թույլ կտա՞ք նկարել, որովհետեւ դա իմ անձնական իրավունքն է: Չի հարցրել թույլտվություն, ոչինչ, ես իրեն ներում եմ: Բայց դրանից հետո ինքը էլի մեկ այլ բան է արել՝ հատվածական նորից նկարել եւ տարել մատնություն է արել՝ ծնողի դրդմամբ, թե ոչ, չեմ կարող ասել: Իր դասախոսի նկատմամբ սուտ մատնություն է արել»,-նշեց Սահակ Մանուկյանը:

 

Այլ մանրամասներ՝ շուտով:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031