«ՀԷՑ-ը մասնավոր կառավարումից արդեն անցել է հանրային կառավարման, եւ այդ իմաստով հատկապես մեր ընդդիմադիր գործիչները շատ էին շեշտադրում, որ հեսա երկրում կոլապս կլինի։ Այդ հարցը մեր քաղաքացիներին շատ էր անհանգստացնում, խնդրում եմ ներկայացրեք իրավիճակն այս պահին, որեւէ արտասովոր իրավիճակ կա՞, արտասովոր խնդիրներ կա՞ն, որոնք հանրային կառավարման ընթացքում են առաջացել»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Ի պատասխան՝ Մեսրոպյանն ասաց՝ քանի որ վարույթը դեռ ընթացքի մեջ է, կփորձի հնարավորինս սեղմ պատասխանել հարցին՝ առանց դիրքորոշում հայտնելու վարույթի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հնչեցված հարցի մեջ մի կարճ դիտարկում՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը, բաշխման ծառայությունը դեռեւս չի անցել հանրային կառավարման, այնտեղ հարուցված վարույթի շրջանակներում նշանակվել է ժամանակավոր կառավարիչ։ Եվ դիտարկվող ժամանակահատվածում, այսինքն՝ այս 4 ամիսների ընթացքում որեւէ արտառոց իրավիճակներ կառավարման, մենեջմենթի, տեխնիկական սպասարկման համենայնդեպս ՀԾԿՀ-ն չի արձանագրել»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































