Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ի հետ գործընկերություն ասելով՝ ի՞նչ եք ակնկալում»․ Եվրանեսթ ԽՎ համանախագահի հարցը

Հոկտեմբեր 28,2025 16:22

«Մենք տեսնում ենք, որ Մոլդովան ու Ուկրաինան շարունակում են իրենց հանձնառությունները տարածաշրջանը մոտարկել ԵՄ համակարգի հետ։ Սակայն 2025-ին տեսնում ենք հետընթաց Վրաստանի կողմից։ Տեսնում ենք միտումներ, որոնք Վրաստանին տանում են դեպի Բելառուս և Ադրբեջան։ Միևնույն ժամանակ, տեսնում ենք հանձնառություն ՀՀ-ի կողմից ԵՄ ինտեգրման համար»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) 12-րդ լիագումար նստաշրջանի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացնելով 2025-ի ԱԼԳ ինդեքսը՝ հայտարարեց ԱԼԳ ինդեքսի փորձագետ, Քաղհասարակության ֆորումի անդամ Հայկուհի Հարությունյանը։

Նա նաև նշեց՝ երբ խոսում ենք ինդեքսների մասին, ընտրական և ավանդական ինստիտուտները մնում են փխրուն ամբողջ տարածաշրջանում․ «Շատ դեպքերում փխրուն քաղաքական միջամտությունների արդյունքում այդ ինստիտուտները հնարավորություն չեն ունեցել դիմակայել մարտահրավերներին։ Մյուս կողմից վերջին խորհրդարանական ընտրությունները Մոլդովայում որոշակի հույս են տալի ժողովրդավարական դիմակայունության առումով։ Հակակոռուպցիոն համակարգն ամենափխրունն է։ Տեսնում ենք՝ կա իրավական հիմքերի փխրունություն Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում»։

Հայկուհի Հարությունյանը նաև վստահեցրեց՝ երկրների համար ԵՄ-ի հետ համագործակցությունը միայն որպես աջակցություն չէ ու պարզաբանեց․ «Մենք դիտարկում ենք ԵՄ-ն ոչ միայն աջակցության, այլև անկեղծ համագործակցության, մարդու իրավունքների, արժանապատվության աջակցության, տեղական ժողովրդավարության համար»։

Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկին փաստեց՝ ասացիք՝ երկրները չեն տեսնում ոչ այնքան փոխգործակցությունը՝ որպես աջակցություն, այլ որպես գործընկերություն և հարցրեց՝ ի՞նչ նկատի ունեք, գործընկերությունն ինչպիսի՞ն պիտի լինի, ի՞նչ է ակնկալվում, Հայկուհի Հարությունյանը պատասխանեց․ «Տեսնում ենք, օրինակ՝ տնտեսական սեկտորում քաղաքացիական հասարակության հետ գրեթե չկա աշխատանք և ներգրավվածություն։ Ես խոսում եմ հայկական միտումների մասին։ Իրապես կգնահատենք ավելի կառուցվածքային մասնակցությունը քաղհասարակության բոլոր մակարդակներում։ Սա նշանակում է, որ քաղհասարակությունը պետք է զարգացման, փորձառության, որոշումների կայացման մշտադիտարկման և գնահատման մաս պիտի լինի»։

Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031