Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք ձևական աճուրդով վաճառել էին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 

Հոկտեմբեր 28,2025 17:33

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավարը համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի հետ, երկու անձանց օժանդակությամբ ապօրինի կերպով օտարել են 11 հա ընդհանուր մակերեսով անտառային հողատարածքը:

Մասնավորապես՝ Հրազդանի համայնքապետարանի վերը նշված իրավասու պաշտոնատար անձինք ձևական աճուրդով վաճառել են համայնքային սեփականություն հանդիսացող 11 հա մակերեսով հողամասը, որում ներառված են եղել 9.79 հա հատուկ պահպանվող տարածքի հողեր հանգստի գոտու համար, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում ներառված պետական նշանակության և օտարման ոչ ենթակա՝ ընդհանուր 1.21 հա անտառային հողեր: Ընդ որում՝ համայնքի նախկին ղեկավարը հողամասը վաճառելու փաստը թաքցրել է ավագանու անդամներից, և հողամասն օտարելու մասին ավագանու կողմից որոշում կայացված չի եղել:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ աճուրդին մասնակցելու հայտեր են ընդունվել երկու անձանցից այն դեպքում, երբ վերջիններս աճուրդին մասնակցելու ու այդ հողամասը ձեռք բերելու որևէ մտադրություն չեն ունեցել: Դրանից հետո՝ 2008 թ. հուլիսի 7-ին, Հրազդանի համայնքապետարանի՝ աճուրդն անցկացնող վերը նշված պաշտոնատար անձինք կազմակերպել են ձևական աճուրդ, որի մասնակիցները փաստացի ներկա չեն եղել, նրանց կողմից աճուրդային քայլեր չեն կատարվել, մինչդեռ պաշտոնատար անձինք կազմել են հողամասն աճուրդով վաճառելու վերաբերյալ կեղծ արձանագրություն, որում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև աճուրդում 41 մլն ՀՀ դրամի չափով առավելագույն գին է առաջարկել աճուրդի մասնակիցներից մեկը, ում հետագայում օտարվել է հիշյալ հողամասը:

Վերը նշված հանցանքների կատարման համար Հրազդան համայնքի նախկին ղեկավարին և  համայնքապետարանի բաժնի պետին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և  314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրանց օժանդակած երկու անձանց՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Հրազդան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է: Վերջինս ազատվել է քրեական պատասխանատվությունից ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հետևանքով:

Հրազդանի համայնքապետարանի բաժնի պետի և վերջինիս օժանդակած երկու անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031