Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյան. «Կարող էի ես հաղթել, բայց մրցավարներն այդպես որոշեցին»

Հոկտեմբեր 28,2025 18:44

«Աշխարհի առաջնությունում ես իմ ցատկը կատարեցի ամենալավ ձեւով: Եվրոպայի առաջնությունում էլ նույն կերպ էի արել: Կանգնել ու քայլ չէի արել: Բայց աշխարհի առաջնությունում ավելի մաքուր կատարեցի: Մարզիչները գոհ են արդյունքից: Ես էլ եմ գոհ, որովհետեւ արեցի առավելագույնը: Արդյունքի հետ կապված ինչ-որ չափով համաձայն եմ, որովհետեւ ֆիլիպինցին լավ կատարեց ու նրա վարժությունը 0,4-ով ավելի բարդ էր: Կարող էի ես հաղթել, բայց մրցավարներն այդպես որոշեցին: Կարեւորն ինձ համար այն է, որ ես իմ անելիքը լավ արեցի: Ամեն դեպքում ուրախ եմ այս մեդալի համար. մարզվել ենք, տանջվել ու արդյունքի ինչ-որ չափով հասանք»,-գնահատելով Ջակարտայում անցկացված աշխարհի առաջնությունում իր մասնակցության արդյունքները՝ ասաց օլիմպիական արծաթե եւ բրոնզե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն ու արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, հենացատկորդ Արթուր Դավթյանը:

«Առաջին աշխարհի առաջնությունն էր մեծահասակների կազմում:

Լարվածությունը, պատասխանատվությունը մեծ էր, մրցակցությունը՝ լարված: Բայց լավ էինք պատրաստվել: Փորձեցինք մեր առավելագույնը ներդնել, որպեսզի մեր մարզիչները մեզանից գոհ լինեին»,-ասաց նժույգ թափերում արդեն աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031