Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև «գործընկերության խորացման աննախադեպ դինամիկան»

Հոկտեմբեր 28,2025 20:33

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոն»-ի (CIDOB) կողմից կազմակերպված՝ լրագրողների և փորձագետների Հայաստան այցի մասնակիցներին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններին, այդ թվում՝ Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունության, զարգացման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված  Խաղաղության համաձայնագրի և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությանը:

Նախարար Միրզոյանը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ՀՀ տեսլականը, որն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում և որի կարևոր բաղադրիչ է «Թրամփի ուղին»:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացման աննախադեպ դինամիկան: Անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շրջանակներում համագործակցության ընդլայնման, տնտեսական, մարդկանց միջև կապերի ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղություններով։

Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերի շուրջ, ինչի կապակցությամբ նախարար Միրզոյանը ներկայացրել է դրանց արդյունավետ հաղթահարման հարցում ՀՀ մոտեցումները:

Նախարար Միրզոյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող այլ հարցերի:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031