«Սա քաղաքական պատվեր է։ Ակնհայտ է, որ վարչապետի դեմ իմպիչմենտի գործընթացն ու Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը նյարդայնացրել են Նիկոլ Փաշինյանին։ Նա փորձում է չեզոքացնել իր քաղաքական հակառակորդներին»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասն՝ տեսանյութում
Նա հույս հայտնեց, որ Դավիթ Համբարձումյանը կլինի առաջին ու վերջին քաղբանտարկյալը, նաեւ հասարակությանը կոչ արեց համախմբվել ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման։ « Նախ օրինական ճանապարհով պետք է հեռացվի Նիկոլ Փաշինյանը, հետո ամեն ինչ տեղը կընկնի…Եթե նա որեւէ վարչական ռեսուրս չունենար, Հովհաննավանք իր հետ քանի՞ հոգի կգնար: Անգամ իր ՔՊ-ի տեղակալները հետը չէին գնա: Ինքը եթե մի օր պաշտոն չունենա, տեսնեմ քանի հոգի կողքին կկանգնի: Էն մարդիկ, որ այսօր սուտ վկայություն են տալիս Վեհափառի դեմ, ճիշտ վկայություն կտային իր դեմ»:
Կարդացեք նաև
Տեսանյութն՝ ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































