«Գոնե 2 քայլ հայրենի հողի վրա արեց, ինքնաթիռից դուրս եկավ, հենց ինքնաթիռի դռան մոտից կալանավորեցին, ինքը գիտեր, դրա համար ասում էր՝ ես ձեզ սպասում էի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Արթուն ենք» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, որը Դավիթ Համբարձումյանի հետ վերադառնում էր Մոսկվայից:
Ավելի վաղ նա տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում էր, թե ինչպես են Համբարձումյանին կալանավորում: «Ինքն ասաց՝ ես առաջնորդության հայտ ներկայացրած մարդ եմ, ես չեմ կարող երկրից դուրս մնալ, ու որոշեց՝ եկավ»,-հավելեց Նարեկ Մալյանը:
«Ցանկացած մտածող մարդ այս իշխանության համար սարսափելի վտանգ է ներկայացնում, ցանկացած մտածող, խոսող մարդ այս իշխանության համար ծայրահեղ վտանգավոր է:
Կարդացեք նաև
Դավիթ Համբարձումյանն իր այս քայլով մարտահրավեր նետեց ձերբակալությունների, կալանքների այս շղթային, կոտրեց դա, իր օրինակով ցույց տվեց, որ պետք է ոչ թե վախենալ, անիմաստ զավզակությամբ զբաղվել, այլ գործել, քայլ անել»,- հավելեց «Արթուն ենք» շարժման հիմնադիրը:
«Զվարթնոց» օդանավակայանի տեսանյութն՝ ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































