Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 12. «Մանվել Գրիգորյանի գործն արդար դատավարություն էր»

Հոկտեմբեր 29,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Փաշինյանի իշխանությունը Մանվել Գրիգորյանի դեմ սարքեց մի մեծածավալ շոու, իբրեւ թե, մեծ ջանքեր գործադրելով, բացահայտում էր նախկինների կատարած «թալանի»  դրվագներից մեկը։ Հանրությանը մատուցվեց նախապես բեմադրված կադրեր, որպեսզի հերոսին ներկայացնեն որպես հակապետական ու հակաժողովրդական գործիչ։

Իրականում՝ Մանվել Գրիգորյանը ոչ թե թալանչի էր, ոչ թե զինվորի ուտելիք գողացող էր, այլ պատերազմի լեգենդ, ազգային հերոս ու բացառիկ հայրենասեր, ով պարզապես պատերազմի օրերին  մի մեծ խոչընդոտ էր դառնալու Փաշինյանի իշխանության համար։ Նրա դեմ սկսած արշավը քաղաքական հաշվեհարդար էր, որի նպատակը մեկն էրգ վարկաբեկել հերոսներին, որպեսզի նրանք չկարողանան կանգնել պատերազմի ժամանակ եւ խանգարեն պարտության եւ կապիտուլյացիայի ծրագրին։

Մանվել Գրիգորյանի հեղինակությունն ու փորձն այնքան մեծ էր, որ եթե նա պատերազմի օրերին լիներ ազդեցիկ եւ իրեն արժանի դիրքում, վստահաբար շատ բան այլ կլիներ ու կփոխվեր։ Այդ պատճառով էլ իշխանությունը շտապեց բեմադրել «տուշոնկա շոուն» եւ նրա հերոսական կերպարը ոչնչացնել հանրության աչքերում։

Իշխանությունը փորձում էր համոզել ժողովրդին, որ արդարություն է հաստատում երկրում, խաղում էր մարդկանց հույզերի հետ, համոզելով, իբրեւ թե Մանվել Գրիգորյանն անգամ զինվորներին գրված նամակները չի փոխանցել հասցեատերերին։ Իրականում, նրանք ոչ թե դատեցին, այլ խեղդեցին հերոսին, որովհետեւ Մանվել Գրիգորյանի կերպարը պարտությունը մարսել չէր կարող։ Մանվել Գրիգորյանի շուրջ կազմակերպված կեղծիքը ցույց է տալիս, որ հերոսներին դատապարտելու հետեւում, պարզապես թաքնված էր Արցախի հանձնումն ու  խայտառակ պարտության ծրագրավորումը։

Ժամանակը ցույց տվեց, որ իրենց թիրախում ոչ միայն Մանվել Գրիգորյանն էր, այլ առհասարակ, տարբեր ժամանակներում մեր ազգի  հերոսները։ Այս իշխանությունն ամենօրյա կռիվ է տալիս Մոնթեի, Նժդեհի հետ։ Հասել են նրան, որ նույնիսկ սոցիալական հարթակներում Մոնթեի ու Նժդեհի խոսքերը ցիտելուց կամ նրանց նկարները հրապարակելուց հետո, պարզապես ընկնում ենք սահմանափակումների տակ։

Այս իշխանությունը կռիվ է տալիս Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տղաների նկարների հետ անգամ։ Փաշինյանը նոր հրաման է տվել իր կատարածուներին, որ այն շենքերը, որոնց վրա պատկերված են հերոսների նկարները, պարզապես ջնջվեն։ Սա պատահականություն չէ, սա, ինչպես Փաշինյանն է ասում՝ «Տուֆի հանդեպ հարգանք» չէ, սա պայքար է մեր հերոսների դեմ, մեր արժեհամակարգի ու պատվի դեմ։

Վստահ եմ, ինչքան էլ պարտության սիմվոլ դարձածները փորձեն  սպանել մեր մեջ հիշողությունը, միեւնույն է՝ յուրաքանչյուր իրական հայի համար հերոսը մնալու է Մոնթեն, Նժդեհը, Մանվել Գրիգորյանը, Ռոստը, Գալեյանն ու մյուսները։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031