Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա հարց՝ իրականում հայ ժողովո՞ւրդն է կեղծ, թե՞ այն պնդումը, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է Հայաստանի շահերով. «ՉԻ»

Հոկտեմբեր 29,2025 09:30

Եկեղեցին ներկայացվում է որպես անառակության ու պղծության որջ, բանակը՝ որպես կոռումպացված հաստավիզ գեներալների ու համատարած դասալքության պատրաստ զինվորների ինչ-որ խառնամբոխ, մտավորականությունը՝ որպես իշխանություններից օրվա հաց մուրացող անսկզբունք պնակալեզների համքարություն, դատաիրավական համակարգը՝ որպես «պատերի տակ վնգստացողների» անողնաշար խավ, և այսպես շարունակ։ Բանն այնտեղ է հասել, որ Նիկոլն անգամ հայկական կոնյակն է կեղծիք հռչակում։

Եթե ի մի բերենք այս ամենը, ովքե՞ր են հայաստանցիներն ու ընդհանրապես հայերն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։ Փաստորեն ըստ նրա՝ մենք կեղծ ժողովուրդ ենք, որովհետև կեղծել ենք մեր պատմությունը, մեր անցյալը, մենք կեղծ քրիստոնյաներ ենք, որովհետև մեր եկեղեցին պղծության ու անառակության որջ է, մենք վախկոտ դասալիքներ ենք, մենք «շուստրի ագրեսորներ» ենք, որովհետև անընդհատ ձևացրել ենք, թե իբր մեզ կոտորում են, ու միշտ փորձել ենք այլոց օգնությամբ մեր հարևաններից տարածքներ խլել, մենք ազգովի փողի համար ամեն ինչի պատրաստ հացկատակներ ենք, մենք ազգային խորհրդանիշներ ու անգամ կոնյակ կեղծող խարդախներ ենք, և այլն։ Ու միակ բանը, որ, ըստ Նիկոլի, պիտի անենք բոլոր այս կեղծիքներից հրաժարվելուց հետո, հարկեր վճարելն է, որովհետև իսկական հերոսը հարկատուն է, մյուսները կեղծ են։

Հիմա պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե որևէ թշնամի երկիր գրավեր Հայաստանը և ձևավորեր օկուպացիոն ռեժիմ։ Ճիշտ և ճիշտ նույն քարոզչությունը կիրականացներ․ ձեր պատմությունը կեղծ է, ձեր հավատքը կեղծ է, դուք վախկոտ, փսլնքոտ, թույլ, նվնվան, փողի մեռած անարժանապատիվ խալխ եք, դուք միշտ նենգաբար փորձել եք վատություն անել ձեր բոլոր հարևաններին, եթե հնարավորություն եք ունեցել՝ ձեզ ֆաշիստների պես եք պահել, ու հիմա, եթե ուզում եք ողջ մնալ, «ձեզանից հասնում է» միայն ժամանակին վճարել հարկերը։

Հիմա հարց՝ իրականում հայ ժողովո՞ւրդն է կեղծ, թե՞ այն պնդումը, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է Հայաստանի շահերով։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031