Լրահոս
Մոսկվան ու TRIPP-ը
Օրվա լրահոսը

Փաշինյանի այլընտրանքները բազմաթիվ են

Հոկտեմբեր 29,2025 10:00

«Այդքան քննադատում եք, բա ո՞ւմ եք դուք տեսնում որպես Հայաստանի ղեկավար», – հաճախ հարցնում են ինձ մարդիկ: Ես տեսնում եմ 5-6 թեկնածուներ, որոնց ղեկավարած ուժերն ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, եւ որոնք Փաշինյանից բացարձակապես վատը չեն: Ներկայիս վարչապետն այնպիսի հանճարեղ ղեկավար չէ, որ նրան այլընտրանք չլինի: Հակառակը՝ այդ թեկնածուների հնարավոր քաղաքականությունը չի կարող ավելի կործանարար լինել:

Այսպիսի արձանագրման համար ինձ հիմք են տալիս այն՝ հիրավի աննախադեպ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել վերջին 7,5 տարիների եւ մասնավորապես, վերջին ամիսների ընթացքում:

Մինչեւ Փաշինյանի իշխանության գալը մենք չենք կորցրել մեր վերահսկողության տակ գտնվող հազարավոր քառակուսի կիլոմետրեր: Ինչ էլ ասեն իշխանության քարոզիչներն ու կողմնակիցները՝ որ այդ տարածքները մենք զավթել էինք, որ դրանք մեզ պետք չէին, որ դա Ռուսաստանի թոկն էր, որ այդ տարածքները վաղուց հանձնած-պրծած էին եւ այլն, Փաշինյանի օրոք Արցախի կորուստը պատմական փաստ է, իսկ մնացած խոսակցությունները՝ «ֆռիկներ»:

Միայն այդ փաստի հիման վրա կարելի է պնդել, որ Փաշինյանը 1991 թվականից սկսած՝ Հայաստանի ամենավատ ղեկավարն է: Մնացածը՝ դավաճան է, դավաճան չէ, խելագար է, խելագար չէ, դրսի ուժերի պատվերն է կատարում, թե գործում է իր սեփական նախաձեռնությամբ՝ քննարկումների, կարծիքների, մեկնաբանությունների ոլորտից է:

Բայց ես կարող եմ արձանագրել, որ ժողովրդավարության առումով նույնպես Փաշինյանի հաստատած ռեժիմն իր նախորդներից առնվազն ոչնչով լավը չի: Ավելին՝ ես չեմ հիշում, որ երբեւէ կալանավորված լինեն այդքան շատ հոգեւորականներ, այդ թվում՝ թեմերի երկու առաջնորդ եւ երկու արքեպիսկոպոս: Ես չեմ հիշում, որ 21 հոգեւորականի կիրակի օրով նույն ժամին կանչեն հարցաքննության, որպեսզի նրանք պատարագ չմատուցեն: Չեմ հիշում, որ մարդուն ամիսներով անազատության մեջ պահեն, քանի որ նա եկեղեցուն սատարելու մասին մեկ նախադասություն է ասել: Չեմ հիշում, որ ՏԻՄ բոլոր ընդդիմադիր ղեկավարները կա՛մ սպանվեն, կա՛մ ազատազրկվեն:

Այնպես որ, ՔՊ-ից վատը պարզապես հնարավոր չէ լինել:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031