Լրահոս
Մոսկվան ու TRIPP-ը
Օրվա լրահոսը

Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 29,2025 10:11

Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսինը՝ արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանը, օրեր առաջ նշանակվել է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետ։

Հետաքրքիր փաստն այն է, որ քրեակատարողական հենց այս հիմնարկում են գտնվում կալանավորված Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանն ու բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։

Իսկ ի՞նչ ունեցվածք ունի Ռոբերտ Թամարյանը.

2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Թամարյանն ունի 3 անշարժ գույք՝ 3-ն էլ բնակարան Երեւանում, որից 2-ը ժառանգություն է ստացել։

2020 թվականին Թամարյանը ձեռք է բերել MITSUBISHI մակնիշի մեքենա։

ՔԿՀ-ի պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 222 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 10 մլն դրամ, 33 հազար դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 47 մլն 194 հազար դրամ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031