Կիրակի օրը Հովհաննավանքում ընթացած ֆեյք պատարագին ոչ այնքան ՀՀ քաղաքացիներ էին մասնակցում, որքան ոստիկաններ, ՊՊԾ ու ԱԱԾ աշխատակիցներ, մեծ մասը՝ քաղաքացիական հագուստով։ Շատերին թույլ չտրվեց եկեղեցի մուտք գործել, այդ թվում՝ օրինական քահանային։ Եկեղեցու մուտքի, գյուղի ճանապարհներին, անգամ մարզի տարբեր հատվածներում կանգնեցնում էին այն ընդդիմադիրներին, որոնց ճանաչում էին եւ արգելում էին դեպի Հովհաննավանք գնալ, ուստի պարզ էր, որ վանքում եւ նրա շուրջը բացառապես ՔՊ-ականներ եւ իշխանական ու իշխանամերձ անձինք էին հավաքված։ Բայց մի երիտասարդի՝ Հայկ Դորունցին հաջողվել էր մուտք գործել եկեղեցի, եւ հենց պատարագի ժամանակ նա բացականչեց՝ Ստեփան Ասատրյան, Դուք իրավունք չունեք պատարագ անելու, Ձեզ կարգալույծ են արել։ Կողքին կանգնած հատուկ ծառայությունների աշխատակից մի «հրոսակ» հարձակվեց նրա վրա, ձեռքով բերանը փակեց ու սկսեց քարշ տալ դեպի ելքը։ Այս կադրերը լայնորեն տարածվեցին համացանցում եւ մարդկանց վրդովմունքն առաջացրին։ «Հրապարակը» զրուցել է Հայկ Դորունցի հետ:
– Ի՞նչ եք կարծում՝ այս հակաեկեղեցական արշավը մինչեւ ո՞ւր կհասնի, հատկապես, որ վարչապետը բացեիբաց հայտարարել է, որ Հովհաննավանքի «պատարագով» տրվում է Մայր Աթոռն «ազատագրելու» մեկնարկը: Ժողովրդին կհաջողվի՞ «ազատագրվել» այս ապազգային իշխանություններից:
– Արդյո՞ք ժողովուրդն ուզում է ազատագրվել այս իշխանությունից եւ եթե ուզում է, դա ինչպե՞ս է արտահայտվում․․․ Իսկ ինչ վերաբերում է հակաեկեղեցական արշավին, եթե Եկեղեցին եւ քաղաքական ուժերը շարունակեն հանդես գալ պատասխանողի եւ առավել եւս՝ պաշտպանվողի դերում, չի բացառվում, որ կարող են հերթական ծանր պարտությունը կրել։
Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































