Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում ենք լավրովյան պարտադրանքի տա՞կ, թե՞ վերջապես պոկվում ենք այդ լծից ու միանում քաղաքակիրթ աշխարհին. Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 29,2025 10:41

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Վերջին շրջանում ԱՄՆ-ն հատկապես ակտիվորեն փորձում է տարածել իր դեստրուկտիվ ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր միջոցները՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, որպեսզի հակազդենք այդ միտումներին». Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳ նախարար

Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում նախաստորագրեց, և ոչ թե ստորագրեց խաղաղության փաստաթուղթը։ Նախաստորագրեց, որովհետև հույս ունի, որ 2026-ի ընտրություններից հետո կփոխվի Հայաստանի քաղաքական կուրսը, և Հայաստանը կվերադառնա Ռուսաստանի ազդեցության դաշտ՝ Ադրբեջանի համար ձեռնտու Մոսկովյան հարթակով։

Ովքեր են Հայաստանում, որ օժանդակել և օժանդակում են Լավրովին ու Ալիևին՝ մեր երկրի քաղաքական կուրսը փոխելու հարցում՝ գաղտնիք չէ, և դու նրանց գիտես, սիրելի ժողովուրդ։

Հետևաբար՝ քո յուրաքանչյուր ընտրություն, այդ թվում՝ Վաղարշապատում, որոշիչ է, քանի որ․ մենք ընտրում ենք մեր, մեր զավակների, թոռների և ծոռների ապագան։ Մնում ենք լավրովյան պարտադրանքի տա՞կ, թե՞ վերջապես պոկվում ենք այդ լծից ու միանում քաղաքակիրթ աշխարհին։

Տա Աստված, որ պոկվենք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031