Լրահոս
Մոսկվան ու TRIPP-ը
Օրվա լրահոսը

Ի՞նչ արժե Նիկոլ Փաշինյանի մեկ այցը հայաստանյան որեւէ մարզ

Հոկտեմբեր 29,2025 11:52

Ի՞նչ արժե Նիկոլ Փաշինյանի մեկ այցը հայաստանյան որեւէ մարզ․ հարցը խորհրդարանում՝ 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Արայիկ Հարությունյանն ասաց՝ հարցը հետաքրքիր է, բայց հաշվարկ չունի, նման խնդիր չի դրվել, կմտածեն այդ մասին։ Հավելեց, որ կան սահմանված դրույքաչափեր եւ ամեն ինչ դրա շրջանակներում է արվում։

Հարցին ավելի ուշ անդրադարձավ նիստը նախագահող ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Քանի որ իր հարցադրման ընթացքում Արծվիկ Մինասյանը խոսել էր նաեւ այցերի արդյունավետության մասին, Ծովինար Վարդանյանը հայտարարեց՝ արդյունավետության մասին խոսող ընդդիմադիր պատգամավորները նախ սեփական աշխատանքի արդյունավետությամբ թող անհանգստանան․ «Երբ գալիս գրանցվում են, հետո լքում են դահլիճը, բայց գնում՝ աշխատավարձ են ստանում»։ Այս դիտարկման ժամանակ էլ Արծվիկ Մինասյանը դահլիճում չէր։

Արծվիկ Մինասյանը շարունակեց Արթուր Խաչատրյանի հարցը՝ բյուջեից «Իմ քայլը» հիմնադրամին ֆինանսավորելու մասին՝ «Կրթվելը նորաձեւ է» արշավի համար։ Նկատեց, որ ըստ միջազգային մոտեցումների քաղաքական կոռուպցիա է կոչվում այն, որ պետական-հանրային միջոցները օգտագործվում են իշխող կուսակցության գործունեության համար։ Արայիկ Հարությունյանը կրկնեց՝ վարչապետի գործունեության շրջանակում է եղել ֆինանսավորումը, բացառեց քաղաքական կոռուպցիան, նաեւ նրա համար, որ այդ հանդիպումների ժամանակ հնչում են նաեւ «ոչ հաճո» հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031