Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի կատարել իր «տնային աշխատանքը»՝ նախքան Թուրքիայի հետ սահմանը բացելը: Չեն կարողանա դիմագրավել մարտահրավերներին. Մարուքյան

Հոկտեմբեր 29,2025 12:04

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Չի կարելի մեծ ցնծությամբ սպասել Թուրքիայի հետ սահմանի բացմանը, քանի որ դա ոչ մի լավ բան Հայաստանին չի տալու։
Եթե համեմատենք Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի Հանրապետության հետ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ Վրաստանը ծով ունի, հանդիսանում է տրանզիտային հաբ և դրա շնորհիվ զգալի եկամուտներ է ստանում, ապա կհասկանանք՝ մենք լավ տնտեսական վիճակում ենք։

Սակայն մեզ դա չեն ասում, որպեսզի պահեն կախված այն մտքից, թե իբր մեր խնդիրների պատճառը Թուրքիայի հետ փակ սահմանն է, և որ հենց սահմանը բացվի՝ բոլորը լավ են ապրելու։ Իրականում, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, այն մարդիկ որոնք զբաղվում են մեր երկրի անվտանգության ապահովմամբ, չեն կարողանա դիմագրավել առաջացող մարտահրավերներին։

Հայաստանը չի կատարել իր «տնային աշխատանքը»՝ նախքան այդ սահմանը բացելը։ Անհրաժեշտ է նախ ընդունել համապատասխան օրենքներ, հաստատել սահմանափակումներ և իրականացնել անվտանգության ապահովման կոնկրետ քայլեր։

Եվ եթե ՀՀ իշխանությունները բանակցում են սահմանի բացման շուրջ, ապա նրանք պետք է այդ ամենն արդեն իրականացրած լինեին՝ մինչև բանակցությունների մեկնարկը։ Իսկ այս պահին ոչինչ չի արվում, քանի որ չգիտեն, թե ինչ է պետք անել, չեն հասկանում պարզապես։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031