Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։
Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ: Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի հոկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 24.2°C (2020թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա – 4.2°C (1977թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 10.3°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն




















































