Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս վերադարձվեց համայնքին

Հոկտեմբեր 29,2025 13:14

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:

  • Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել է Գլխավոր դատախազության հայցը մասնակի բավարարելու մասին վճիռ՝ դադարեցնելով Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 392 հազար դրամ է:
  • Վերոնշյալ հայցադիմումներից մյուսով՝ Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի օգոստոսի 13-ին կայացվել է Գլխավոր դատախազության հայցը բավարարելու մասին վճիռ՝ դադարեցնելով Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 135 հազար դրամ է:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ գույքերը՝

  • Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝1 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող8 քմ մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0․06 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝001 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության 1/54 հասցեում գտնվող՝8 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝03 հա մակերեսով հողամասը:
  • Վալանսի փողոց թիվ 1/29 հասցեում գտնվող՝ 0․0605 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝00198 հա մակերեսով հողամասը:

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031