Լրահոս
Օրվա լրահոսը

Դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիդ նստեցրել ես կարգալույծ քահանայի. Վեհափառը՝ Արայիկ Հարությունյանին

Հոկտեմբեր 29,2025 14:03

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդ է․ այս մասին նա ասաց այսօր՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ հավելելով․ «Կնքվել եմ 1991 թվականին, երբ ձեզանից որեւէ մեկը երեւի կնքված չի եղել»։

Լրագրողները հետաքրքրվում էին Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավից, Հովհաննավանքում կայացած եւ կայանալիք «պատարագներից»։

Արայիկ Հարությունյանը պատմեց՝ դեռ 2020 թվականին Վեհափառ Հայրապետի հետ հանդիպելուց հետո, էլ չի ուզել հանդիպել նրան․ «Շատ վատ տպավորություն եմ ստացել։ Գնացել եմ, ընդ որում, չէի ուզում գնալ։ Այդ զրույցի ընթացքում հնչում էին մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասացի՝ մի օրինակ կարո՞ղ եք բերել։ Ասաց՝ այո ու կանչեց իր օգնականին, որ թուղթ բերի։ Բերեց ու ասում է՝ «գիտե՞ս, դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիդ նստեցրել ես կարգալույծ քահանայի»։ Ասում եմ ՝ մեղա քեզ, Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում։ Ասում է՝ չէ, ճանաչում ես։ Ցուցադրում է մի նկար, որտեղ «Հոդված 3» ակումբում ինձ ու Սուրեն Պապիկյանին հրավիրել են քննարկման, նստեցրել են առաջին շարքում, ում ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում, մի տեղ, որը կապ չունի ոչ ինձ, ոչ Սուրեն Պապիկյանի հետ… ու այս մարդիկ այս բարքերով, այս ստերով այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էին մթնոլորտ։ Ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը եւ դրանով ինքը սրբազաններին, մյուս հոգեւորականներին կերակրում էր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հոդված 3»-ի լուսանկարներում՝ Արայիկ Հարությունյանի հետեւում նստած է կարգալույծ արված աբեղա Եղիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031