Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ոչ թե մտահոգություն պիտի հայտնեք, այլ գործ անեք, որ կալանքը չդառնա պատժի միջոց»․ Ագնեսա Խամոյանը՝ Սրբուհի Գալյանին

Հոկտեմբեր 29,2025 14:27

ՔԿՀ-ներում կալանավորների թիվը ավելի շատ է, քան դատապարտվածներինը․ խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ Նա բերեց վերջին չորս տարիների վիճակագրությունը։ Այս առնչությամբ Սրբուհի Գալյանը նույնպես նման մտահոգությունն էր հայտնել։ Ագնեսա Խամոյանը նկատեց՝ դուք ոչ թե մտահոգություն պիտի հայտնեք, այլ գործ անեք, որ կալանքը չդառնա պատժի միջոց․ «Ստեղծված իրավիճակի համար դուք առնվազն բարոյական պատասխանատվություն եք կրում»։

Ագնեսա Խամոյանը հիշեց օրեր առաջ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի հետ կատարվածը․ «Գրառում էր արել՝ կոշտ, կոպիտ, վիրավորական, այո, կարելի է նման որակումներ տալ, բայց մի ամբողջ «Ալֆա» ջոկատ գործից կտրում են, փաստաբանին բերման են ենթարկում եւ խափանման միջոցն ընտրում են կալանքը։ Ես ուզում եմ հասկանալ էդ փաստաբանն ի՞նչ պիտի աներ՝ գրառումը պիտի խմբագրե՞ր․․․ թեեւ քննիչը հետո գրեց, որ ման են գալիս այն ավագ ընկերոջը, ով խորհուրդ է տվել փաստաբանին գրառումը կատարել․․․Սա օրինակ է, որ կալանքը պատժի միջոց է, որն օգտագործվում է բացառապես քաղաքական նպատակներով։ Սամվել Կարապետյանի գործը հունիսի 17-ից դատարան չի ուղարկվում, խափանման միջոցն էլ կալանքն է, Միքայել Աջապահյանին՝ մի դեպքում դատախազությունը գտավ, որ հարցազրույցում հանցակազմ չկա, մյուս դեպքում՝ գտավ․․․»։

Սրբուհի Գալյանը համաձայնեց Ագնեսա Խամոյանի հետ․ «Ճիշտ է ձեր դիտարկումը, որ մտահոգվելուց հետո կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք, ինչը եւ անում ենք։ Մենք ունենք խնդիրներին առերեսվելու խիզախությունը»։

Նիստը նախագահող ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը հստակեցրեց՝ ընդդիմադիր պատգամավորի վեր հանած խնդիրները կան, բայց հարցերը Արդարադատության նախարարության տիրույթում չեն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031