Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ վրա կրակում են, կալանավորում են, չկա խոսքի ազատություն․ եվրոպական կառույցները լուռ են»․ Հենրիխ Դանիելյան

Հոկտեմբեր 29,2025 14:55

«Freedom, freedom»,- ՀՀ ԱԺ-ի դիմաց այս պահին գոչում են ցուցարարները։ Տասնյակ ՀՀ քաղաքացիներ բողոքի ցույց են իրականացնում՝ ուղղված ՀՀ-ում միջազգային հանրությանը։ Առիթն այն է, որ այսօր ՀՀ ԱԺ-ում մեկնարկում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը։

Քաղաքացիական բողոքի ցույցը նվիրված է Հայաստանում քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը հայտարարեց․ «Եվրոպական կառույցները լռում են, չեն խոսում, մենք պետք է հասկանանք՝ ո՞րն է պատճառը․ նրանք համաձա՞յն են Փաշինյանի իրականացրած այս ճնշումների հետ։ Այսօր այստեղ ենք՝ ի աջակցություն քաղբանտարկյալների ՀՀ-ում և Բաքվում»։

Ըստ Հենրիխ Դանիելյանի՝ եվրոպական պաշտոնյաներն ու կառույցները պատշաճ տեղեկացվում են ՀՀ-ում իրավիճակի մասին․ «Այստեղ ենք ասելու, որ եվրոպական արժեքների անկյունաքարը լռությունը չէ, այլ գործողություններ անելն է։ Հայաստանում կալանավորվում են սրբազաններ, բարերարներ, ընտրված քաղաքապետեր։ Այս ճնշումները ութ տարի շարունակվում են։ Բայց որևէ քաղաքական գնահատական եվրոպական պաշտոնյաների կողմից չենք տեսնում։ Իհարկե, որոշակի քաղաքական գնահատականներ որոշ եվրոպացի պաշտոնյաների կողմից կան, բայց նաև գործուն քայլեր ենք ակնկալում»։

Հենրիխ Դանիելյանն ասաց՝ հատուկ այս վայրն են ընտրել ցույց անելու համար, որպեսզի Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց տեսնեն ճաղերի այս կողմից, որ սա լինի այն պատկերը, որն ունեն այսօր այն քաղաքացիները, որոնք բանտերում են։

Հենրիխ Դանիելյանն ասաց, որ երեկ ևս մեկ քաղբանտարկյալ ավելացավ ՀՀ-ում ՝ ի դեմս Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի։ 

Լրագրողների դիտարկմանը՝ իսպանացի պատգամավորը, որը երեկ Եվրանեսթի հանձնաժողովի նիստի ժամանակ ամոթանք տվեց  այս իշխանություններին և փաստմանը՝ սրանք բացառիկ դեպքեր են ու հարցին՝ սա նշանակում է, որ ընդդիմությունը թերանո՞ւմ է իրենց աշխատանքում, թե՞ երկակի ստանդարտներ են կիրառվում Փաշինյանի նկատմամբ, Հենրիխ Դանիելյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանության նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում, քանի որ Փաշինյանի գործողությունները որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ։ Եվրոպացի պատգամավորներն արդեն բացահայտ կշտամբում են ՀՀ իշխանություններին, բայց այսօր պետք է հասնենք նրան, որ լինի քաղաքական գնահատական ոչ թե մեկ կամ երկու պատգամավորների կողմից, այլ միջազգային կառույցների պատասխանատուների կողմից այն մասին, որ ՀՀ-ում խոշտանգում են քաղաքական գործիչներին, չկա խոսքի ազատություն, և դատարանները կատարում են քաղաքական որոշումներ»։

Բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031