Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը՝ «գաղտնանկարահանված» ԵՊՀ դասախոսի մասին

Հոկտեմբեր 29,2025 15:12

«Երբ իսպանացի պատգամավորը գալիս եւ ՀՀ տարածքում նման դիրքորոշում է արտահայտում, դա նշանակում է, որ այս պետությունը եւ մեր իշխանությունը միտված է ժողովրդավարական գործընթացները զարգացնել, չփախչել, մեր կարծիքով, անարդարացի քննադատությունից, լսել դա եւ ընդունել ի գիտություն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Լրագրողները նկատել էին՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ Նաչո Սանչեսը նախատեց ՀՀ իշխանություններին՝ ասելով, որ 20-40 ոստիկան են ուղարկում մարդկանց հետեւից, խոսքի համար բանտ են նետում՝ հիշեցնելով, որ ժողովրդավարական պետություններում նման կերպ չեն վարվում։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ԵՊՀ–ում տեղի ունեցած վերջին միջադեպից, երբ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը գաղտնի նկարահանել էր դասախոսին եւ այն փոխանցել ռեկտորին, ինչի արդյունքում դասախոսն ազատվել է աշխատանքից։ Ինչո՞ւ իր դասախոս եղած ժամանակ որեւէ ՀՀԿ-ականի երեխա իր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել ու չի տվել ռեկտորին՝ հարցն այսպես հնչեց։

«Իմ ուսանողները լսարանում երբեք ընդդիմադիր ելույթներ չեն լսել, կամ որակումներ չեն լսել։ Իմ դասախոսությունները լսարանում եղել են բացառապես այն դասախոսությունների շրջանակներում, որոնք եղել են: Միաժամանակ կարող եմ ասել, որ սոցիալական ցանցերի այս զարգացվածության պայմաններում, այո, ես ունեցել եմ ուսանողներ, որոնք իմ գործունեությանը հետեւել են եւ հետեւել են այն քաղաքական ուղուն, որին ես եմ հետեւում։ Դիցուք, իշխանության մեջ կան մարդիկ, որոնք եղել են իմ ուսանողները, բայց դա ամենեւին չի նշանակում, որ ես չարաշահել եմ իմ լիազորությունները եւ պարտականությունները որպես դասախոս եւ նման գործունեություն եմ ծավալել։

Բայց ես ձեզ ասեմ, որ իմ ունեցած տեղեկություններով, Երեւանի պետական համալսարանի ռեկտորը 2018 թվականի ապրիլի 22–ին որոշում է կայացրել ինձ հեռացնել ԵՊՀ–ից, բայց ապրիլի 23-ին այդ հրամանը անհետացել է։ Մինչեւ այդ էլ եղել են փորձեր ճնշելու, սահմանափակելու, բայց ես կարծում եմ, որ նույն ԵՊՀ ղեկավարությունը, այդ թվում՝ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շատ լուրջ մտահոգություններ է ունեցել, որ հնարավոր սահմանափակման դեպքում դա շատ ավելի վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար, քանի իմ սահմանափակումը»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031