«Ողջունում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի ջանքերը՝ որպես առաջին քայլեր դեպի խաղաղություն։ Եվրոպական խորհրդարանը հանձնառու է աջակցելու այս շատ նուրբ, բայց կենսական գործընթացին, որը կարող է ստեղծել պայմաններ արդար, կայուն խաղաղության համար»,-«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԱԺ-ում հայտարարեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յոնուս Օմարժեն։
Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի ընդունմանը՝ նա ասաց․ «ՀՀ-ն պատմական օրենք է ընդունել, դրանով ՀՀ խորհրդարանը հստակ ու հզոր ուղերձ է հղել, որով ասում է, որ ՀՀ-ն տեսնում է իր ապագան Եվրոպայի կազմում։ Սա պարզապես խորհրդարանական ժեստ չէ, այլ ռազմավարական ընտրություն ու որոշում միանալ եվրոպական ժողովրդավարության ընտանիքին։ Եվրոպական խորհրդարանը պատրաստ է աջակցել ՀՀ-ին այս պատմական ճանապարհին, եթե որոշեք, որ պաշտոնապես ներկայացնելու եք ԵՄ-ին անդամակցության թեկնածության հայտ»։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































 
                         
          
                                     
                                 
                                
 
                                    
                                   