«Ինչո՞ւ է ռուսերենը «Եվրանեսթի» լեզուներից մեկը. գուցե մենք սա պիտի փոխե՞նք»,-«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ ԽՎ) 12-րդ նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ պատվիրակներից մեկն այսպիսի հարց տվեց։
Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկին ի պատասխան նշեց․ «Ավանդաբար ունեցել ենք չորս աշխատանքային լեզուներ «Եվրանեսթի» հիմնադրումից ի վեր։ Կարող եք այդ հարցը հնչեցնել նաև Բյուրոյում։ Ես էլ եմ նման հարց ունեցել, բայց հասկացա, որ շատ մարդիկ տարբեր ԱԺ-ներից, որոնք չեն խոսում անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն, օգտվում են ռուսերենից։ Այսինքն՝ ոչ թե քաղաքական, այլ կիրառելիության տեսանկյունից է, որ ռուսերենը պետք է օգտագործվի։ Ինձ այսպես են համոզել»։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































