Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում կայացել է ԼՂ-ի հայ փախստականների կենսակայունացման և զբաղվածության աջակցության շրջանակի վերաբերյալ զարգացման գործընկերների մասնակցությամբ հերթական հանդիպումը

Հոկտեմբեր 29,2025 19:11

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ղարաբաղի հայ փախստականների կենսակայունացման և զբաղվածության աջակցության շրջանակի վերաբերյալ զարգացման գործընկերների մասնակցությամբ հերթական հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների շուրջ հինգ տասնյակ ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը անդրադարձել է բռնի տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման ընթացիկ իրավիճակին՝ բարձր գնահատելով գործընկերների հետ այս ուղղությամբ ձևավորված համագործակցությունը:

Անդրադառնալով առաջիկա տարիներին նախատեսվող առաջնահերթ անելիքներին՝ Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ կենսակայունացման և զբաղվածության արդյունավետ հնարավորությունների և հավելյալ խթանների տրամադրման ուղղությամբ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Կառավարության առաջնորդությամբ և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ մշակված՝ փախստականների և նրանց հյուրընկալող համայնքների կենսակայունացման շրջանակային փաստաթուղթը, ինչպես նաև տրվել է դրա իրականացման ուղղությամբ միջազգային զարգացման և հումանիտար գործընկերների հետ համակարգման շրջանակի մեկնարկը:

Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում զարգացման գործընկերների հետ համագործակցությանը՝ ընդգծելով դրամաշնորհային ռեսուրսների հավաքագրման շարունակականության կարևորությունը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հաջորդող ծրագրային շրջափուլերի համար:

Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, միջազգային կառույցների և պատասխանատու պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031