Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, դրա ընդլայնման հեռանկարները

Հոկտեմբեր 29,2025 22:11

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է տիկին Ռենիտային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵՆԲ հետ ձևավորված համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ինչպես խոշոր ենթակառուցվածքային, այնպես էլ մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման տեսանկյունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացիկ համագործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ջրային և էներգետիկ համակարգերի արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև կրթական ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031