Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնում համարում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը «թոթափել են ռուսական հարկադրանքի լուծը». Սթիվ Դեյնս

Հոկտեմբեր 29,2025 23:13

Օրերս Վաշինգտոնում կայացել է «ԱՄՆ-ը Հարավային Կովկասում. նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում» խորագրով համաժողովը։

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը ծավալուն անդրադարձ է կատարել, արձանագրելով, որ մինչ այժմ ամերիկյան բոլոր խաղաղ նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորմանը, սկսած Ջորջ Բուշ-ավագի նախագահությունից, անարդյունք են եղել։ «Սակայն իրավիճակը փոխվեց, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում խաղաղության հաստատումը դարձրեց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը», նշել է նա։

Դեյնսի խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն իր առջեւ խնդիր է դրել Հարավային Կովկասում հասնել խաղաղության, եւ տարեսկզբից ի վեր ԱՄՆ նախագահի թիմի անդամները սկսել են աշխատել հակամարտող կողմերի հետ:

Սենատորի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ներխուժումը շեղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը եւ ռուսական ռեսուրսները տեղափոխել է Արեւմուտք՝ այդպիսով բացելով դուռը Հարավային Կովկասում ամերիկյան ավելի մեծ ներգրավվածության եւ ազդեցության համար:

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը «թոթափել են ռուսական հարկադրանքի լուծը» եւ դիմել «անկախ ապագայի՝ Միացյալ Նահանգների հետ գործընկերությամբ»։

 

Մանրամասները կարդացեք վաղը` Aravot.am-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031