Ալբանիայի Դուրրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում այսօր երեկոյան մրցահերթում պայքարի մեջ մտան մինչեւ 23 տարեկան 60 կգ քաշային տղաները:
Այստեղ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Գառնիկ Չոլակյանը եւ Սեյրան Խուդաթյանը, որոնք պակում վարժությունում վերցրին փոքր ոսկին եւ արծաթը. Գառնիկը՝ 120 կգ արդյունքով Սեյրանը՝ 115 կգ:
Հրում վարժությունում նույնպես Գառնիկը անհասանելի գտնվեց մրցակիցների համար:
Կարդացեք նաև
Նա գլխավերեւում պահեց 147 կգ ծանրաձողը եւ երկամարտի 267 կգ արդյունքով երկրորդ չեմպիոնական ոսկին բերեց Հայաստանի հաշվարկին: Իսկ Սեյրանը երկամարտի 250 կգ-ով բավարարվեց 5-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































