Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ այ Արամ Զավենիչը Նիկոլին օժանդակում է։ Այսինքն՝ օգնում է, որ նա կատարի Ադրբեջանի պահանջները. «ՉԻ»

Հոկտեմբեր 30,2025 08:00

Ըստ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ Ադրբեջանը հույս ունի, որ 2026-ի ընտրություններից հետո Հայաստանը կփոխի քաղաքական կուրսը «և կվերադառնա Ռուսաստանի ազդեցության դաշտ՝ Ադրբեջանի համար ձեռնտու մոսկովյան հարթակով», իսկ «թե ովքեր են Հայաստանում, որ օժանդակել և օժանդակում են Լավրովին և Ալիևին՝ գաղտնիք չէ»։

«ՉԻ»․ Այսինքն, ըստ Արամ Զավենիչի, Ադրբեջանին ձեռնտու է, որ Հայաստանում իշխանափոխություն լինի, դրա համար էլ Ալիևը համարյա բաց տեքստով հայտարարում է, որ եթե իշխանափոխություն եղավ՝ հարձակվելու է Հայաստանի վրա․․․ Չէ, ոնց որ թե մի քիչ լավ չստացվեց, բայց դե՝ մեր Արամն է, ուրիշ մարդ չի, եթե ասում է՝ ուրեմն մի բան գիտի։ Հո չի՞ ասելու, որ Ալիևը հիմար է, համ Հայաստանում իշխանափոխություն է ուզում, համ Նիկոլին է պաշտպանում։

Իսկ թե ովքեր են Հայաստանում օժանդակում Ալիևին․․․ Չէ, հաստատ Նիկոլ Փաշինյանը չի օժանդակում։ Ի՞նչ օժանդակել, ի՞նչ բան, նա ընդամենը սուսուփուս կատարում է Ալիևի բոլոր պահանջները՝ ձևացնելով, թե իբր դրանք հեչ էլ նրա պահանջները չեն, ինքն այսպես թե այնպես կատարելու էր այդ քայլերը։ Իսկ այ Արամ Զավենիչը Նիկոլին օժանդակում է։ Այսինքն՝ օգնում է, որ նա կատարի Ադրբեջանի պահանջները։ Որպեսզի հանկարծ Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա, որովհետև այդ դեպքում Հայաստանը կհայտնվի «Ադրբեջանի համար ձեռնտու մոսկովյան հարթակում», և Ադրբեջանը, դրանից օգտվելով, առաջ կքաշի ինչ-որ պահանջներ, որոնք Հայաստանն առանց այն էլ կատարում է․․․ Չէ, էլի լավ չստացվեց։

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031